ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նախագծի հղումը:

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 3.Վարկային կազմակերպության և նրա գործունեության բնորոշումները

1. Վարկային կազմակերպությունը սույն օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձն է, որն իրավունք ունի իրականացնել սույն օրենքով սահմանված գործունեության տեսակները:

2. Վարկային կազմակերպության գործունեություն է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն փոխառություններ ներգրավելը և (կամ) նմանատիպ գործարքներ կնքելը և (կամ)  վարկեր տրամադրելը կամ սույն օրենքով սահմանված այլ ներդրումներ կատարելը:

Վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով նմանատիպ գործարքների թվին են դասվում նաև ներդրումային (պարտատոմսեր) և վճարային արժեթղթերի հրապարակային թողարկումը (բացառությամբ ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերի) կամ այնպիսի գործարքների կնքումը, որոնք դրամական (փողային) պարտավորություններ են առաջացնում վարկային կազմակերպության համար, սակայն կապված չեն վարկային կազմակերպության կողմից պարտատիրոջն ապրանքներ վաճառելու, ծառայություններ մատուցելու կամ աշխատանքներ կատարելու հետ:

3. Բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների, ինչպես նաև ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդի կառավարիչների, Հայաստանի Հանրապետությունում այլ անձանց արգելվում է իրականացնել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված որևէ գործունեություն:

4. Վարկային կազմակերպությունը կարող է ստեղծվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի կազմակերպաիրավական ձևերով: Խնայողական միությունները կարող են ստեղծվել բացառապես կոոպերատիվների ձևով:

5. Կենտրոնական բանկը վարկային կազմակերպությունների գործունեության համար կարող է սահմանել որոշակի սահմանափակումներ՝ թույլատրելով կամ սահմանափակելով սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված գործառնությունների մի մասը: Ընդ որում, այդ սահմանափակումները կարող են սահմանվել վարկային կազմակերպությունների կողմից միջոցների ներգրավման և չափերի, միջոցների տեղաբաշխման և չափերի, ինչպես նաև այն անձանց շրջանակի համար, որոնցից վարկային կազմակերպությունը կարող է միջոցներ ներգրավել և (կամ) որոնց շրջանակում վարկային կազմակերպությունը կարող է միջոցներ տեղաբաշխել: Սույն կետով նախատեսված սահմանափակումները պետք է միևնույնը լինեն միևնույն տիպի (խմբի) վարկային կազմակերպությունների համար, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի:

6. Սույն օրենքի և վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իմաստով վարկային կազմակերպությունների տիպեր (խմբեր) են համարվում՝

ա) վարկային միությունները, որոնք դրամական միջոցներ են ներգրավում իրենց մասնակիցներից և դրանք տրամադրում նրանց, իսկ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում դրամական միջոցներ են ներգրավում նաև այլ անձանցից կամ դրանք տրամադրում վերջիններիս.

բ) խնայողական միությունները, որոնք դրամական միջոցներ են ներգրավում իրենց մասնակիցներից և դրանք տրամադրում են նրանց.

գ) ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային) կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը ֆինանսական վարձակալության (լիզինգային) գործարքների կնքումն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի 6-րդ պարագրաֆով սահմանված կարգով և պայմաններով.

դ) դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) իրականացնող ֆակտորինգային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգ) գործարքների կնքումն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված կարգով և պայմաններով.

դ.1) սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպությունները, որոնք կնքում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող կրեդիտավորման պայմանագրեր՝ իրենց կողմից վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների և կատարվող աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելու նպատակով. 

ե) այլ վարկային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գործունեությունները կամ դրանցից մեկն իրականացնելն է:

7. Առանց վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի սույն օրենքով սահմանված գործունեությունն իրականացնելն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Վերլուծություն ՝

Միայն վարկային կազմակերպությունները, լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կարող են օրենքների գործունեությամբ զբաղվել։ Կենտրոնական բանկը իրավունք ունի ինչ-որ բան սահմանափակել վարկային կազմակերպությունների դեմ։ Առանց վարկային կազմակերպության գործունեություն կատարելը անձին պատասխանատվության են ենթարկում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Հոդված 4.«Վարկային կազմակերպություն» բառակապակցության օգտագործումը

1. «Վարկային կազմակերպություն» բառակապակցությունն իր անվանման մեջ կարող է օգտագործել բացառապես վարկային կազմակերպության լիցենզիա ստացած կազմակերպությունը: Արգելվում է վարկային կազմակերպության լիցենզիա չունեցող անձանց կողմից այդ  բառակապակցության կամ դրա ածանցյալների օգտագործումը գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաև արգելվում է նմանատիպ գովազդ իրականացնողներին աջակցելը:

2. Վարկային կազմակերպություններն իրավունք չունեն իրենց ֆիրմային անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործել, որոնք կարող են տեղիք տալ թյուր ենթադրության՝ տվյալ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:

Վերլուծություն ՝

1․Այս հոդվածում իմաստը նրանում է կայանում, որ «Վարկային կազմակերպություն» բառակապակցությունը միայն կարող են օգտագործել լիցենզիա ստացած կազմակերպությունները, ընդհանրապես ինչ կազմակերպություն կա, որը չունի լիցենզիա նա չի կարող գովազդներում օգտագործել այդ բառակապակցությունը, նաև չի կարելի այդ կազմակերպություններին աջակցել։

2․ Վարկային կազմակերպությունները իրավունք չունեն օգտագործել այնպիսի մտքեր, բառեր, որոնք մարդկանց մոտ սխալ ենթադրություններ կառաջացնեն։ Իհարկե դա կապ ունի միայն ֆինանսների կամ իրավական կարգավիճակներին։

Հոդված 13.Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը

1. Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանած կարգով:

2. (կետն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-24-Ն)

3. Այն անձանց մոտ, որոնք չեն հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող այլ անձ, և որոնց հաշվեկշիռները Կենտրոնական բանկի սահմանած կարգով վարկային կազմակերպությունը միավորում է իր հաշվեկշռում, Կենտրոնական բանկն ստուգումներ է իրականացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 գլխով սահմանված կարգով:

Վերլուծություն ՝

1․ Այս հոդվածում իմաստը կայանում է նրանում, որ ինչքան վարկային կազմակերպությունների գործունեություն կա դրա իրավունքը միայն ու միայն պատկանում է Կենտրոնական բանկին և դա իհարկե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանած կարգով:

2․ Այս կետը իր ուժը կորցրել է։

3․ Այն մարդիկ ովքեր չեն հադիսանում բանկ, ինչ-որ վարկային կազմակերպություն, նրանք Կենտրոնական բանկի կարգով վարկային կազմակերպությունները միացնում է իր հաշվեկշռում։

Հոդված 15.Ֆինանսական և այլ հաշվետվությունները

1. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-229-Ն)

2. Վարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի սահմանած այլ հաշվետվություններ:

2.1. Վարկային կազմակերպությունները հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: 

3. Շահութահարկի և տնտեսական նորմատիվների հաշվարկման նպատակով վարկային կազմակերպությունների ներդրումային արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը և oգտագործումը, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգումը և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումն իրականացվում է բանկերի համար «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքներին համապատասխան սահմանված կարգերով:

Վերլուծություն ՝

2․ Ամեն վարկային կազմակերպություն պարտավոր է մշտական ժամկետներում իրականացնել ֆինանսական հաշվետվությունները ՝ Կենտրոնական բանկի սահմանված օրենքների հիման վրա։

2․1․ Վարկային կազմակերպությունները երբ, որ կազմում են և հրապարակում են ֆինանսական հաշվետվությունները պետք է ներկայացնեն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: 

3․ Լինում են դեպքեր երբ վարկային կազմակերպությունները ունենում են ներդրումների կորուստներ, կան հատուկ բանկերի համար «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքներին համապատասխան սահմանված կարգերով:

Հոդված 16.Վարկային կազմակերպության աուդիտային ստուգումը

1. Յուրաքանչյուր տարի վարկային կազմակերպության գործունեությունն ստուգվում է աուդիտային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտային կազմակերպության կողմից, որին նշանակում է վարկային կազմակերպությունը:

2. Անկախ աուդիտային կազմակերպության եզրակացությունը վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում:

Վերլուծություն ՝

1․ Ինձ թվում է այս հոդվածը կարևորների շարքին է պատկանում, որովհետև պետք է ամեն տարի անպայման ստուգել վարկային կազմակերպությունների գործառույթը։

2․ Կապ չունի, թե ինչ աուդիտային կազմակերպություն է միևնույն է վարկային կազմակերպությունը պետք է վեցամսյա ժամկետում ներկայացնի ֆինանսական հաշվետվությունները ՝ Կենտրոնական բանկին։

Հոդված 17.Ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը

1. Վարկային կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում, մամուլում հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտային եզրակացությունը:

2. Վարկային կազմակերպությունները պարտավոր են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հրապարակել իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները:

3. Վարկային կազմակերպությունները պարտավոր են պարբերաբար հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ տեղեկություններ՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և հաճախականությամբ:

Վերլուծություն ՝

1․Վարկային կազմակերպությունները պարտավոր են տարվա ավարտից հետո վեցամսյա ժամկետում մամուլում ներկայացնել իրենց ֆինանսական աշխատանքները և աուդիտային եզրակացությունները։

2․ Բացի վեցամսյա հաշվետվությունները վարկային կազմակերպությունները նաև ունեն հետևյալ պարտավորվածությունը, որ պետք է ամեն եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներկայացնեն իրենց եռամսյա հաշվետվությունները։

3․ Նաև վարկային կազմակերպությունները ունեն ևս մեկ պարտավորվածություն, որը ինձ համար նույնպես կարևոր է։ Վարկային կազմակերպությունները պարբերաբար պետք է իրենց աշխատանքի գործունեության վերաբերյալ տեղեկություններ գրեն։

Оставьте комментарий