Առաջին կիսամյակի հաշվետվություն

Բարև ձեզ, ես Մանուկյան Անգելինան եմ2, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում, 1-2 կուրսում։ Երբ եկա սեպտեմբերին Քոլեջ, առաջին հերթին ծանոթացանք դասախոսների հետ, անմիջապես հետո ծանոթացա կուրսեցիներս հետ և շրջեցի Քոլեջով։ Նայև ձեռք բերեցի շատ ընկերներ, որոշ ընկերներս՝ անկեղծ իսկ որոշը՝ կեղծ։ Սկսվեց մեր սովորական դասերը, դասաժամերը։ Մեզ ամեն ամիս հանձնարարում են կատարել 1 նախագիծ մեր ցանկացած թեմայով։ Ամեն առավոտ, երբ գալիս ենք դասի, մինչև դասերը սկսելը՝ մենք կատարում ենք ընդհանուր պարապունք ընկեր Մարինեի հետ, բացի այդ նաև ամեն ուրբաթ գնում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ Ուսումնական պատարագի։ Անցած շաբաթ մենք ունեինք Մեդիաուրբաթ, այդ օրը պարում ենք և երգում ենք բոլորս Մայր դպրոցում։ Մեր կրթահամալիրում պարտադիր են ճամփորդությունները, և տարվա մեջ մի քանի անգամ գնում ենք տարբեր վայրեր, Գյումրի, Դիլիջան, Արատես(Վայոց ձոր)։Այս ամիս ՝ դեկտեմբերի 23-ին բոլորով միասին գնալու ենք ճամփորդությունների։ Քոլեջում ես դեռ սովորել եմ 4 ամիս, բայց այն ինձ շատ է դուր գալիս, թե՛ իր կրթական ծրագիրը և թե՛ ուսուցչական կազմը։ Այս վերջին երկու ամիսների ընթացքում ունեցել ենք էկոլոգիայից սեմինարներ Էկոլոգիայի նախարարության կողմից եկած մասնագետները խոսել են բնապահպանության մասին։ Շուտով կսկսի նայև մեր կիսամյակի ամփոփումը, հուսով եմ կարդարացնեմ ինձ։

Հայոց լեզու — Հայոց լեզուն այս կիսամյակի ընթացքում կատարել ենք առաջադրանքներ, օրինակ ՝ անձնանիշ գոյականներ, հոլովումեր, շրջասություններ, գոյականներ, ածականներ և այլն։ Հայոց լեզու բաժինը։

Ռուսաց լեզու — Կատարել ենք տարբեր նախագծեր ՝ Կոմիտասի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջի, Մխիթար Սեբաստացու, Նոր տարվա մասին և տարբեր դասեր օրինակ ՝ Գանձասարի մասին, տարբեր դարձվածքներ և այլն։ Ռուսաց լեզու բաժինը։

Հայոց պատմություն — Սովորել ենք Երվանդունիների, Արմավիր և Երվանդաշատ մայրաքաղաքների, Արտաշեսյանների, Տիգրան Մեծի մասին և այլն։ Կատարում ենք ամեն ամիս «Հայ ականավոր թագուհիներ» նախագիծ ՝ ամեն ամիս ընտրելով մի թագուհու և գրելով նրա մասին։ Հայոց պատմության բաժինը։

Հանրահաշիվ — Հանրահաշվից անցել ենք անկյան ռադիանային չափը, միավոր շրջանագծի կետերի կոորդինատները, եռանկյունաչափական ֆունկցիաները և այլն։ Ամեն ամիս կատարում ենք մաթեմատիկական ֆլեշմոբներ, որոնք տեղադրում ենք մեր բլոգներում։ Հանրահաշվի բաժինը։

Հասարակագիտություն — Այս կիսամյակի ընթացքում հասարակագիտությունից անցել ենք շատ հետաքրքիր թեմաներ ՝ պատասխանատվություն, արժեքներ, հանդուրժողականություն, ազատություն, սոցիալական ազատություն, կողք կողքի ապրող ազգային փոքրամասնությունների ՝ եզդիների, ասորիների և մոլոկանների մասին, վստահություն և այլն։ Հասարակագիտության բաժինը։

Անգլերեն — Անգլերենից անցել ենք ՝ present simple, present continuous, infinitive/gerund, adjectives, iregular adjectives, past simple, past continuous, future simple, future continuous և այլն։ Անգլերենի բաժինը։

Գրականություն — Անցել ենք Փառանձեմ թագուհու մասին, Վանո Սիրադեղյան — Պարտուսի գերին, Վանո Սիրադեղյան — Սիրելու տարիք, Մխիթար Սեբաստացի, Ղևոնդ Ալիշան, Գրիգոր Զոհրապ — Կապիկը, ամանորին նվիրված բանաստեղծություններ, թեմաների վերլուծություններ և այլն։ Գրականության բաժինը։

Էկոլոգիա — Սովորել ենք Երևան քաղաքի աղբահանության խնդիրը, Հայաստանի հանրապետության բուժիչ խոտաբույսերը, էկոհամակարգեր, նախագծեր, հետազոտական աշխատանքներ։ Էկոլգիայի բաժինը։

Կենսաբանություն — Կենսաբանությունից անցել ենք կենդանի օրգանիզմի բաղադրություն, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր, ածխաջրեր, սպիտակուցներ, ցիտոպլազմա, նուկլեինաթթուներ, գենետիկական կոդ, տրանսկրիպցիա և տրանսլյացիա, ամեն ամսվա ամփոփումներ և այլն։ Կենսաբանության բաժինը։

Ֆիզիկա — Սովորել ենք մեխանիկական շարժում, հետագիծ, տեղափոխություն, նյութական կետ, շարժման գրաֆիկ, հավասարաչափ արագացող շարժում, արագացում, երկրի ձգողության ուժը, կշիռ, առաձգականության ուժը։ Շփման ուժը, լծակի կանոն, ուժի մոմենտ։ Ֆիզիկան հիմնականում գրել եմ տետրումս բայց ֆիզիկայի բաժինն է։

Աշխարհագրություն — Հայաստանի Հանրապետության ռազմաաշխարհագրական դիրքը, լանդշաֆտները որպես կարևորագույն ռազմական օբյեկտ, ջրային ռեսուրսներ, ջրագրական առանձնահատկությունները, ՀՀ-ն լանդշաֆտները, նախագծեր։ Աշխարհագրության բաժինը։

Оставьте комментарий